Իրանի նախագահ Հասան Ռուհանին մարտի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին տեղեկացվում է Թուրքմենստանի կառավարության հաղորդագրության մեջ:
Օրակարգում բարձր մակարդակի երկկողմ հարաբերություններն են, որոնց արդյունքներով սպասվում է կարևոր փաստաթղթերի ստորագրում՝ ասվում է տեղեկատվության մեջ:
Այդ առումով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը արձանագրել է թուրքմենա-իրանական միջպետական երկխոսության դինամիկ բնույթը, որոնց հիմքում բազմադարյա բարեկամության ավանդույթներն են և պատմամշակութային կապերը, ինչպես նաև կողմերի բարի կամքը:
«Մեր երկրները ձգտում են ուժեղացնել արդյունավետ համագործակցությունը՝ ոչ միայն փոխադարձ հետաքրքրությունների, այլև ամբողջ տարածաշրջանը ծաղկեցնելու նպատակով»,- ասել է նա:











































