Monday, 22 06 2026
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսքերը գործի վերածելու հիմքեր չկան. Արա Գոչունյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսակցությունները Թուրքիայում ակտիվացել են հատկապես ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցից հետո:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ հավելելով, որ թեմայի շուրջ թուրքական մամուլը չափավոր անդրադարձ է կատարել, այսինքն՝ չի կարելի ասել, որ այս ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման թուրքական ԶԼՄ-ներին հետաքրքրող առաջնային թեմա է եղել:

«Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ օրերս Վիեննայում կայացած հանդիպմանը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսությունը շարունակելու ֆոնին, թուրքական կողմը, ըստ երևույթին, ցանկություն ուներ միջազգային հանրության աչքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատկերացումները թարմացնել»,- ասաց նա:

Արա Գոչունյանի խոսքով՝ պատահական չէր, որ Վիեննայում կայանալիք հանդիպումից անմիջապես առաջ Ադրբեջանի նախագահն այցելել էր Անկարա: «Դրական փոփոխություններ չպետք է ակնկալել ո՛չ Ադրբեջանի պահվածքի մեջ, ոչ էլ հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղյան հարցով պայմանավորող Թուրքիայից: Այս համատեքստում շոշափելի իրադարձությունների ակնկալիքներ չպետք է ունենալ: Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ իր վերաբերմունքը վաղուց է արտահայտել»,- ասաց Արա Գոչունյանը:

«Ժամանակ» թերթի խմբագրի համոզմամբ՝ Թուրքիան մտադիր չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց Ադրբեջանի հետ համաձայնության գալու: «Այս ֆոնի վրա ի՞նչ պետք է ակնկալել հարաբերությունների կարգավորման մասով: Ճիշտ է, հայ-թուրքական հարաբերությունների լավացման մասին խոսակցություններ վերջին շրջանում շատ ենք լսում, սակայն խոսքը գործի վերածելու պատրաստակամությունը բացակայում է, դրա շոշափելի հիմքեր, ըստ երևույթին, չկան»,- ամփոփեց Արա Գոչունյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը՝ հոկտեմբերի 10-ին, Բեռնում հանդիպում ունենալով իր շվեյցարացի գործընկերոջ հետ, հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միայն Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո:

Ավելի ուշ Դավութօղլուն մեկնել էր ԱՄՆ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ էր կատարվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման խնդրին: Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ սառեցված հակամարտությունը շուտով կլուծվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում