Այսօր Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ՝ նախարարների կաբինետը ժամանել է Գերագույն ռադայի շենք: Նախարարներին ընդդիմադիրները դիմավորել են «Կորե՛ք» ճիչերով: Նրանք փորձել են խոչընդոտել ընդդիմադիրների մուտքը դահլիճ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Իր ելույթի խափանումից հետո Ազարովը ցտեսություն է հայտնել Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակին և կոչ արել բոլոր նախարարներին լքել խորհրդարանի դահլիճը: Դրանից հետո կառավարության անդամների ուղղությամբ թղթապանակներ են թռչել:








































