Friday, 26 06 2026
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին

Հայաստանի քաղաքական դաշտը փոշիացված է

Նախորդ տարի նոյեմբերի 20-ին «Նախախորհրդարանն» ազդարարեց իր գալուստը, որը պայմանավորված էր համակարգային ճգնաժամով և կառավարման ոլորտում առկա խնդիրներով: Ըստ «Նախախորհրդարանի» նախագահության անդամ Գարեգին Չուգասզյանի` այս ճգնաժամի հաղթահարման առաջին նախապայման պետք է համարվեր արդյունավետ այլընտրանքային կառավարման ապահովումը:

Բացի դրանից՝ համապատասխան կադրային ռեսուրսի ներգրավումն էր, նոր որակի պետության ձևավորման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմնի ձևավորումը:

Նա նշեց, որ ռազմավարական հայեցակարգի ստեղծման առումով պատրաստ է 190 էջանոց մի փաստաթուղթ, որը դրվել է հանրային լսումների: Վերջին ամիսներին 3 հանրային լսումներ են անցկացվել, որոնք նվիրված էին արտաքին հարաբերությունների ռազմավարական հայեցակարգին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հայեցակարգին և դրա հետ կապված ենթախնդիրներին: Նրա խոսքով` սա այն անհրաժեշտ աշխատանքն է, առանց որի Հայաստանում համակարգային փոփոխություններ չեն լինի:

Այս հայեցակարգն աստիճանաբար ներկայացվում է հանրությանը` առավել լայն հանրային ուշադրություն գրավելու, նաև լրամշակելու նպատակով:

Նախախորհրդարանի համակարգողի տեղակալ Եղիա Ներսիսյանը նշեց, որ դեկտեմբերի 14-ից «Ազատագրենք Հայաստանը» ամենշաբաթյա երթեր են սկսելու:

Գարեգին Չուգասզյանի խոսքով` Հայաստանում քաղաքական դաշտը փոշիացված է, իրականում ունենք դեկորատիվ իշխանություն, դեկորատիվ մարմնի հետ համագործակցությունը, նրա խոսքով, ծիծաղելի կլինի իրենց կողմից:

«Մենք գիտակցում ենք, որ 88-ից սկսած անկախության գործընթացը կիսատ է մնացել: Իրական ուժը, որը հակառակորդ է հանդես գալիս Հայատսանում իսկապես պետականության ստեղծման համար, իր մանկլավիկներն ունի»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Մեր այն հարցին՝ արդյոք փոքր, հատվածական պայքարներով էներգիան ճի՞շտ է օգտագործվում, և արդյոք չպե՞տք է ուժերը հավաքվեն կոնսոլիդացիայի համար: Ի պատասխանէ Գարեգին Չուգասզյանը նկատեց, որ փոքր պայքարների ընթացքում ժողովուրդը առիթ է ունենում տեսնել այն մարդկանց, ովքեր առաջամարտիկ են: Սա վիշապի գլուխների դեմ պայքար է:

Եղիա Ներսիսյանն էլ նշեց, որ հատվածական պայքարներով էներգիա չի սպառվում, դա կարևոր է: Նա օրինակ բերեց Թռչկանի հաղթանակը: Նրա խոսքով՝ Հայաստանում կառուցվել է 147 հէկ, և այսօր Թռչկանի գետը նախադեպ է դաձել մյուս գյուղերին՝ դուրս գալ պայքարի և չթողնել, որ հէկ կառուցվի: Նա նշեց, որ հենց Թռչկանի կետային պայքարը հուսադրում է, որ շատ կարևոր են նման կետային պայքարները, քանի որ հանրության համար հուսադրող են:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում