Անգլիայի առաջնության 11 տուրերից հետո «Լիվերպուլ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և զիջում է առաջատարին` «Արսենալ»-ին 2 միավորով: Ակումբի բազմաթիվ երկրպագուներ արդեն հուսով են, որ այն կարող է նվաճել Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը: Սակայն Սթիվեն Ջերարդը չի շտապում կանխատեսումներ կատարել:
«Ինձ համար, որպես ավագի, կարևոր է չունենալ մեծ ակնկալիքներ: Իմ կարծիքով` դեռ վաղ է խոսել տիտղոսների մասին: Չէի ցանկանա փշրել որևէ մեկի հույսերը:
Մեր երազանքն է ընթացիկ մրցաշրջանում տեղ զբաղեցնել առաջին քառյակում: Այդ խոսքերից չեմ հրաժարվում: Կձգտենք իրագործել այն: Այժմ մենք մի փոքր առաջ ենք մեր գրաֆիկից, ինչն, իհարկե, ուրախալի է: Սակայն սա Պրեմիեր Լիգան է, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ հզոր թիմեր:
Հավատացե´ք, ես շատ կցանկանայի չեմպիոն դառնալ: Ելույթ եմ ունենում 18 տարեկանից և երբևէ չեմ զգացել այդ ուրախությունը»,- նշել է Ջերարդը:









































