YouTube-ում է հայտնվել տեսանյութ, որն արվել է նոյեմբերի 17-ին Վաշինգտոնում տոռնադոյի հարվածի պահին: Կադրերի սկզբում երևում է մոտեցող փոթորիկը, իսկ այնուհետև սև կադրերից հետո երևում են կիսավեր տունն ու փլատակների տակ կորած շրջակայքը: Տեսանյութը նկարահանողները վնասվածքներ չեն ստացել: Տարերային աղետը խլել էր 8 մարդու կյանք:
Տեսանյութը համացանցում է հայտնվել միայն երեկ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Վաշինգտոն և Իլինոյս նահանգներին հարվածած տոռնադոյից հետո տուժած բնակիչներն իրենց անհետացած իրերը կարող են գտնել Facebook սոցիալական ցանցի միջոցով: Շատ լուսանկարներ ու փաստաթղթեր հարյուր մղոն ճանապարհ են անցել քամու հետ: Դրանք կարելի է գտնել Found items from the Washington Illinois and Diamond Illinois Tornadoes էջում:










































