Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

«Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը 21-րդ դարի ստրկություն է»

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը չի բխում մեր երկրի և անկախության շահերից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց հասարակագետ Կարինե Հակոբյանը:

«Մենք այս դեպքում գործ ունենք մարդու իրավունքների ոտնահարման հետ: Ինչո՞ւ մարդ պետք է երիտասարդ տարիների աշխատավարձի մի մասը կտրի իր ընտանիքից և ստիպողաբար կուտակի: Գուցե նա հույս ունի, որ տարիներ անց Հայաստանն առավել ապահով տնտեսություն է ունենալու, և ինքն էլ ավելի լավ է ապրելու: Ինչո՞ւ մենք մեր ազգային գումարները պետք է պահ տանք օտար կազմակերպությունների: Ինչո՞ւ հայկական որևէ բանկ չի կարողանում կազմակերպել այս գործընթացը: Նշանակում է՝ իշխանությունն այստեղ անկարող է որոշումներ կայացնել:

Սա 21-րդ դարի ստրկություն է, ՀՀ կառավարությունն այս հարցում ձայնազուրկ է: Միակ ելքը՝ օրենքը չընդունելու հասարակական բողոքն է: Այս օրենքը սոցիալական համերաշխության խախտման լավագույն օրինակ է և իրեն չի արդարացնելու: Ակնհայտ է, որ դրա վերաբերյալ սոցիալական դժգոհություն կա, սակայն վատն այն է, որ մենք երբեք չենք կարողանում համախմբվել»,- ասաց նա:

Կարինե Հակոբյանի խոսքով՝ կառավարության փորձը՝ դրական լույսի ներքո գնահատել օրենքը, անհաջողության է մատնված:

«Գործադիրի բերած փաստարկները բոլորովին համոզիչ չեն: Երբ պետությունն ասում է՝ վերցնում եմ գումարդ, իսկ հետո այն կրկին քեզ կվերադարձնեմ, ուզում ես ասել՝ թողեք իմ անձի մասին ես ինքս մտածեմ: Գուցե ես ուզում եմ իմ գումարները բանկո՞ւմ պահել: Այս օրենքով քաղաքացին ոչ մի իրավունք չունի, պետությունը նրանից ամեն ամիս ստիպողաբար գումար է վերցնում: Սա, ի վերջո, կհանգեցնի Հայաստանից միջին խավի արտագաղթի»,- համոզմունք հայտնեց հասարակագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում