Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որին ահաբեկչության նախապատրաստում և պետական հեղաշրջում Է մեղսագրվում երկրում, մարտի 23-ին հացադուլ Է հայտարարել Կիևի Շևչենկովյան դատարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Ես մնում եմ Ուկրաինայում և հաճախելու եմ խորհրդարան, որպեսզի նրանք չմոռանան, որ իրենք վախենում են Ուկրաինայի ժողովրդից: Ընդունվել Է ինձ ձերբակալելու քաղաքական որոշում: Եթե ես մնում եմ բանտում, մեկ անգամ ևս ի ցույց կդնեմ՝ ինչ ասել Է Ուկրաինայի ժողովուրդ և ինչ ասել Է հերոս: Այսօրվանից ես հացադուլ եմ սկսում»,- հայտարարել Է Սավչենկոն դատարանում, որը նրա նկատմամբ խափանման միջոց Է ընտրում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:







































