Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունիի համերգային շրջագայությունը սկսվում է Փարիզում: Այստեղ ծրագրված է 3 համերգ, ինչից հետո Բրունին համերգային շրջագայության կմեկնի այլ քաղաքներ:
Նիկոլա Սարկոզիի կնոջ համերգային ծրագիրը ներառում է ելույթներ ոչ միայն Ֆրանսիայում, այլև արտասահմանում՝ երգչուհին մտադիր է ելույթ ուենալ Շվեյցարիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում ու Կանադայում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Փարիզում Բրունիի համերգի տոմսերը հնարավոր է գնել 30-50 եվրոյով: ԱՄՆ-ում նրա «կենդանի համերգը» հնարավոր կլինի ունկնդրել ավելի էժան՝ միջինը 60-70 դոլարով:
Համերգների ընթացքում Բրունին երգեր կկատարի իր չորրորդ՝ Little French songs ալբոմից, որը թողարկվել էր այս ապրիլին:








































