YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է տեսանյութ, որտեղ հեղինակի այն հարցին, թե որն է Կանադայի մայրաքաղաքը (Օտտավա), պատասխանում են Հարվարդի համալսարանի ուսանողները:
Պատկերը, մեղմ ասած, խայտառակ է:
Մեծ մասը պատասխանել է, թե գաղափար չունի, մյուս մասը՝ թե Կանադայի մայրաքաղաքը Տորոնտոն է, Օնտարիոն, կամ հարցին հաջորդել է լռությունը:











































