Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Սերժ Սարգսյանի յոթնօրյա վախի «անատոմիան»

Ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը չի լինելու այլևս նախագահ, բայց հասցրած չի լինելու դառնալ վարչապետ՝ եթե այդուհանդերձ առաջադրվի այդ պաշտոնին, հայկական մեդիա-փորձագիտական շրջանակում արժանացել է մանրամասն դիտարկման: Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացված լինելու այդ մեկ շաբաթը դիտարկվում է որպես իշխանափոխության բարձր ռիսկի շաբաթ: Միայն թե պարզ չէ, թե ինչ իշխանափոխության մասին է խոսքը, այսինքն ինչ տարբերակով, ինչ բնույթով և ձևով իշխանափոխություն է պատկերացվում: Եթե խոսքն այն մասին է, որ ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունն այդ մեկ շաբաթում, ապա այստեղ ակնհայտ է քաղաքական անհամարժեքությունը, որն ի դեպ արդեն իսկ արտահայտվում է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի շարք գործիչների շուրթերից:

Ակնառու է, որ այդպիսի հայտարարություններ անող մարդիկ կամ ուղղակի խոսում են ինքնանպատակ, որևէ բան ասած լինելու համար, կամ չեն պատկերացնում այն իշխանությունը, որի դեմ պայքարում են՝ նրանք չեն պատկերացնում դրա կառուցվածքը, դրա վերջն ու սկիզբը, սահմանները:

Այլապես, Սերժ Սարգսյանի դե յուրե իշխանության մեկշաբաթյա, անգամ մեկամսյա բացակայությունը նրանք չէին դիտարկի որպես իշխանությունը վերցնելու հնարավորություն: Որովետև համակարգը դա Սերժ Սարգսյանը չէ և ունի կենսունակության մի շարք առանցքային, առավել խորքային գործոններ, ինչի շնորհիվ էլ ձևավորվում է դիմադրունակությունը:

Մյուս կողմից, իսկ էլ ի՞նչ իշխանափոխության տարբերակ կարող է լինել, թե ոչ ընդդիմություն-իշխանություն այսպես ասած ձևաչափով: Մնում է կարծես թե այն, որ իշխանության մեջ որևէ մեկը Սերժ Սարգսյանի այդ մեկշաբաթյա դե յուրե իշխանության բացակայությունը կօգտագործի նրան իշխանությունից ընդմիշտ հեռացնելու համար: Տեսականում այս տարբերակը առավել ռացիոնալ է իր հիմքում, բայց գործնականում առումով այստեղ անգամ կա դե ֆակտո իրողությունների և պատկերացումների խնդիր: Բանն այն է, որ ինչքան էլ ներկայիս վարչապետական պաշտոնը դիտարկվում է իբրև սուպերլիազորություններով օժտված, միևնույն է, այդ ամենին առավելապես կշիռ է հաղորդում Սերժ Սարգսյանի անձը:

Չլինի այդ անձի խնդիրը, նոր վարչապետին առնվազն ամիսներ կպահանջվի սուպերլիազորությունների հետ համադրվելու համար, որովհետև ինչքան էլ կան այդ լիազորությունները, միևնույն է առաջնային մանդատի տերն ապրիլի 9-ից հետո և անժամկետ՝ լինելու է խորհրդարանական մեծամասնությունը: Իսկ այդ մեծամասնությունն արդեն մեղմ ասած առաձգական է, այսինքն կա դե յուրե, բայց դրանից բացի նաև դե ֆակտո մեծամասնության տարբերակ, որի մասին մենք առիթ ենք ունեցել խոսել դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ:

Սերժ Սարգսյանը ձևավորել է խորհրդարան, որտեղ կա դե յուրե և դե ֆակտո մեծամասնություն, ընդ որում դրանք ամենևին նույնական չեն և անգամ հստակ չէ դե ֆակտո մեծամասնության իրական սահմանը: Ու հաշվի առնելով այն, որ իշխանության առաջնային մանդատը այդ մեծամասնությունն է, այսինքն դրանից ավելի բարձր իրավասություն ունեցող պետական իշխանություն չկա, պետք է արձանագրել, որ պարզ չէ, թե ով և ինչպես է Սերժ Սարգսյանի ձեռքից մեկ շաբաթում վերցնելու իշխանությունը, կամ վերցնելու թեկուզ մեկ ամսում:

Մեծամասնությունը կարող է իհարկե ընտրել նոր վարչապետ, բայց այստեղ արդեն՝ եթե կա այդ կարողությունը, անհրաժեշտությունը, նոր վարչապետի հարցում կոնսենսուսի գալու հիմքերը, արդեն որևէ նշանակություն չունի Սարգսյանի դե յուրե իշխանություն ունենալ-չունենալը: Այդ դեպքում իհարկե հարց է առաջանում, թե ինչու է վարչապետի ընտրության այսպես ասած դիապազոնը կրճատվել մինչև մեկ շաբաթ: Ինչն է պատճառը, եթե դա իշխանությունց ընդմիշտ զրկվելու վախը չէ:

Պարզունակ է պատկերացնել, որ միջազգային իրավունքի սուբյեկտ՝ այն էլ մի քանի կարևորագույն աշխարհաքաղաքական խնդիրներին ուղիղ առնչվող սուբյեկտ հանդիսացող պետականության իշխանության խնդիրը պայմանավորվում է զուտ այդօրինակ բնազդային ելակետերով կայացված որոշումներով: Հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսի իռացիոնալության և անարդյունավեության ամբողջ խնդիրն էլ թերևս այստեղ է, որ իրավիճակը ախտորոշվում է ավելի պարզունակ ելակետերով, քան իշխանության քայլերի իրական շարժառիթները՝ անկախ իշխանության և շարժառիթների հանդեպ գնահատականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում