Նախկինում երբեք չհրատարակված ամերիկացի գրող Ջերոմ Դևիդ Սելինջերի կենսագրականը 4 հազար դոլարով վաճառվել է Նյու Յորքի Swann Auction Galleries աճուրդի տանը:
«Ջ. Դ. Սելինջեր: Կյանք՝ թղթի վրա» գրքի հեղինակը բրիտանացի գրաքննադատ Յեն Համիլթոնն է: 1987-ին Սելինջերը դատարանի միջոցով արգելել է հրատարակել այդ գիրքը, որովհետև այնտեղ մեջբերվում են իր՝ դեռևս չհրապարակված նամակները: 1988-ին հրատարակված գրքի նոր տարբերակը կոչվել է «Սելինջերի փնտրտուքներում»:
Աճուրդի տանը հայտնել են, որ աճուրդի է դրվել մոտ 100 օրինակներից մեկը՝ նշում է ITAR-TASS-ը:







































