Ինչպես հայտնի է, 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային հանդիպումների արդյունքում Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ` պայքարից դուրս թողնելով Շվեդիայի ընտրանուն:
Ինչպես դիմակայությունից առաջ, այնպես էլ դրա ընթացքում ու հետո, ֆուտբոլասերների գրեթե ողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել երկու հավաքականների առաջատարների` Քրիշտիանու Ռոնալդուի ու Զլատան Իբրահիմովիչի վրա:
Այժմ էլ հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացված են Ստոկհոլմում տեղի ունեցած պատասխան մրցավեճում այդ 2 ֆուտբոլիստների գոլերին մեկը մյուսի արձագանքը: Հիշեցնենք, որ այդ խաղում պորտուգալացիները հաղթանակ տոնեցին 3:2 հաշվով. Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի, Իբրահիմովիչը` դուբլի հեղինակ: Ֆուտբոլային 2 հսկաների հակամարտությունը կարծես դեռ չի ավարտվել:







































