Համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկների հանրահավաքում այսօր ելույթ ունեցավ ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է կանգնել այդ հարթակում՝ ազատամարտիկների կողքին:
«Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե պնդեմ, որ խնդիրների լուծման համար պետք է գտնել դրանց պատճառը, իսկ պատճառը մեկն է՝ կեղծված ընտրություններ: Իմ պատկերցմամբ՝ նախարարները, գյուղապետերը կամ մարզպետները լավը կամ վատը չեն լինում: Կա վերդասության սկզբունք, անհնար է հակառակվել կամ այլընտրանքային դիրքորոշում ունենալ վերադասի ցուցումներին: Իսկ մեր երկրում գաղտնիք չէ, որ կա մեկ գերագույն գլխավոր վերադաս»,- ընդգծեց Առաքելյանը:
Ելույթի մանրամասները՝ մեր տեսանյութում








































