Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն ծավալուն հարզարույց է տվել AS-ին:
«Մշտապես ձգտում եմ խաղադաշտում ներդնել ողջ ուժերս՝ հանուն իմ երկրի և ակումբի: Գիտեինք, որ բարդ մրցավեճեր են սպասվում, բայց երկու խաղերում էլ ավելի լավ տեսք ունեինք, քան մրցակիցը:
Եթե հաշվի առնենք խփած գոլերի քանակը, հնարավոր է՝ սա իմ լավագույն մրցաշրջանն է: Կարծում եմ՝ հետագայում էլ նման բարձրակարգ խաղ կցուցադրեմ:
Երբ խփեցի 3-րդ գոլը, հասկանում էի, որ մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը: Հիանալի էր: Տեսնում էի, թե ինչպես են թիմակիցներս շտապում շնորհավորել ինձ…
Հիմա գլխավոր նպատակս «Ռեալ»-ում ելույթներիս վրա կենտրոնանլն է: Այլևս չեմ ցանկանում խոսել «Ոսկե գնդակ»-ի մասին, միայն մտածում եմ ակումբիս ու Պորտուգալիայի հավաքականի օգնելու մասին»,- հայտարարել է Ռոնալդուն:






































