Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դեռևս հնարավոր է՝ չնայած այն բանին, որ Գերագույն ռադան այսօր մերժել է առանցքային եվրաինտեգրացիոն օրենքները: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որԵՄ-ն մտադիր չէ հրաժարվել իր պահանջներից՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում գրանցված է Տիմոշենկոյի հարցին նվիրված 6 օրինագիծ: Պատգամավորները պետք է լուծեն Տիմոշենկոյին բուժման նպատակով արտերկիր ուղարկելու հարցը, որն Ասոցացման համաձայնագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն է:
Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:










































