Սլովակ դիզայներ Սթիվեն Կլեյնը ստեղծել է թռչող մեքենա, որը, նրա կարծիքով, կկիրառվի վատ ենթակառուցվածքներ ու մեծ տարածություն ունեցող երկրներում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աերոմոբիլը, որտեղ տեղավորվում է 2 մարդ, կարող է մեկ թռիչքով հատել մոտ 700 կմ:
Ճանապարհին սարքը կարող է զարգացնել մինչև 160 կմ/ժ արագություն, իսկ օդում՝ մինչև 200 կմ/ժ:
Ընդ որում՝ 6 մետրանոց մեքենան կշռում է ընդամենը 450 կգ: Սարքը 100 կմ հաղթահարելու համար մայրուղում ծախսում է 7.5 լիտր վառելիք, իսկ 1 ժամ օդում թռչելու համար՝ 15 լիտր:











































