Ոստիկանության նախկին մայոր Անդրանիկ Դեմիրճյանն այսօր եկել էր կառավարության շենքի մոտ՝ ներկայացնելու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված իր բողոքը: Նրա խոսքով՝ երկու տարի է՝ ոստիկանապետը իրեն չի ընդունոմ: Այս խնդրով Անդրանիկ Դեմիրճյանը դիմել է ՀՀ նախագահին՝ տեղեկացնելու, որ ոստիկանապետը քաղաքացիներին չի ընդունում:
«Այս ամսի 27-ին, ժամը 16:00-ին, քաղաքացիների ընդունելության օրն է, եկեք տեսեք՝ կլինի՞ այնտեղ…»,- ասաց նա:
Մեր հարցին՝ ինչո՞ւ է ուզում հանդիպել ոստիկանապետին, Անդրանիկ Դեմիրճյանը պատասխանեեց՝ ոստիկանների կողմից հանցագործությունները թաքցնելու, անօրինական գործողություններ կատարելու և այլնի համար:
Նա հռետորական հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ են ոստիկանները շրջափակում կառավարության շենքը, ինչո՞ւ են նրանց բերում այստեղ:
Նրա խոսքով՝ եթե ոստիկանությունը իրականում աշխատեր, ապա նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը կկանխեր:











































