Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վնասազերծվել է կամիկաձե, ով ցանկացել է պայթեցնել նախարարների կաբինետի շենքը՝ հաղորդում է TRT Turk-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կամիկաձեին հայտնաբերել են ոստիկանները:
Հաղորդվում է նաև, որ նրա մոտից առգրավվել է «մահապարտի գոտի»:










































