Կանադայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ՝ ուղղված վիրտուալ տարածքում հալածանքների ու ծաղրի դեմ պայքարին: Այն մի շարք ուղղումներ է նախատեսում երկրի քրեական օրենսգրքում: Ինտիմ լուսանկարների ու տեսանյութերի տարածումը՝ առանց նրանցում առկա անձանց համաձայնության, այժմ կհամարվի քրեական հանցագործություն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշել է արդարադատության նախարար Փիթեր Մակեյը, կառավարությունն առաջարկում է նման գործունեության համար սահմանել մինչև 5 տարվա ազատազրկում: Նրա խոսքով՝ կիբերհանցագործություններից կանադացիների պաշտպանության մասին օրինագիծը կոչված է վերջ դնելու հետապնդումներին ու ծաղրանքներին:
Մակեյը կոնկրետ օրինակներ է բերել, որոնք հանգեցրել են դեռահասների ինքնասպանության:









































