ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Յորքից) Գրեյս Մենը հայտնել է, որ իրեն Վաշինգտոնում կողոպտել են՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Կոնգրեսականի խոսքով՝ իրեն կողոպտել են երեքշաբթի երեկոյան:
38-ամյա կնոջ գլխին ետևից հարվածել են ու հափշտակել սև կաշվե պայուսակը: «Սարսափելի էր, բարեբախտաբար՝ ես լուրջ վնասվածքներ չեմ ստացել: Ամեն ինչ կարող էր անհամեմատ վատ ավարտվել»,- հայտարարել է Մենը:
Մենը Կոնգրեսում ընտրվել է 2012թ.:










































