Էկվադորի հակաթմրանյութային ծառայությունը Պախասե քաղաքում առգրավել է թմրանյութի խոշոր խմբաքանակ՝ մոտ 2,7 տոննա կշռով, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Խոսել Սերանոն: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Սերանոն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ բացի կոկաինից՝ գործողության ընթացքում առգրավել են նաև 160 հազար դոլար, ձերբակալվել է 5 մարդ:
Եվս 2 գործողության ընթացքում առգրավվել է գրեթե 700 կգ թմրանյութ, որը նախատեսված է եղել Բուլղարիա և Նոր Զելանդիա ուղարկելու համար, նշում են տեղական ԶԼՄ-ները:









































