Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ակցիան՝ ընդդեմ արագընթաց երկաթուղային ճյուղի, որը իտալական Տուրինը կկապի ֆրանսիական Լիոնի հետ, վերաճել է ոստիկանության հետ բախումների՝ հաղորդում է Vesti-ն:
Շինարարության հարցը քննարկվել է նախօրեին, Հռոմում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի ընթացքում: Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել մոտենալ նստավայրին, որտեղ ընթացել են բանակցությունները: Դրանից հետո ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ ոստիկան: Բնապահպանների և հակագլոբալիստների ցույցին միացել են նաև անարխիստները:
Երկաթուղային ճյուղը նախատեսվում է գործարկել 2023թ.: Գիտնականները կարծում են, որ շինարարությունը լրջորեն կվնասի Հյուսիսային Իտալիայի էկոլոգիային:










































