Զեմֆիրայի բոլոր ալբոմները կթողարկվեն վինիլային սկավառակներով: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է «Միրումիր» երաժշտական ստուդիան, որն էլ կթողարկի սկավառակները:
Հաղորդագրությունում նշվում է, որ վինիլային սկավառակներով կթողարկվեն երգչուհու 6 ալբոմները, ժողովածուն և «Ռիտայի վերջին հեքիաթը» ֆիլմի սաունդթրեքը: Ալբոմները կթողարկվեն հակառակ ժամանակագրական կարգով՝ վերջինից (2013-ի փետրվար)առաջին (1999 թ):
Բոլոր սկավառակները ծրագրվում է թողարկել մինչ 2014-ի վերջ: Ստուդիան չի հստակեցրել, թե երբ կթողարկվի դրանցից առաջինը, սակայն Twitter-ում Զեմֆիրան գրել էր, որ իր վերջին ալբոմին նվիրված վինիլային սկավառակի առիթով ինքնագրեր նվիրելու միջոցառումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 29-ին:










































