ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով երբեք SMS հաղորդագրություններ չի ուղարկում, երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հեռախոսազանգն անպատասխան թողնելուց հետո ուղարկել Է ռուսերեն SMS. «Я не могу сейчас говорить»:
Սա, իհարկե, ստանդարտ՝ բջջային հեռախոսներում որպես ծրագիր տեղադրված հաղորդագրություն Է, բայց աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում սա առանձնահատուկ հմայք Է ստանում: Հեռահաղորդակցության դաշտում Գալուստ Գրիգորիչը, փաստորեն, արդեն անցել է այն լեզվին, որին Հայաստանում կարգավիճակ տալու թաքուն ջատագովն է թունդ «նժդեհական» ՀՀԿ-ն:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:









































