«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր բնակիչների դժգոհությունն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երևանի «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում: Սակայն որևէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել:
Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը ևս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա: «Ժողովուրդ»-ը փորձել է բնակիչների դժգոհության մասով պարզաբանում խնդրել Սեդրակյանից: Վերջինս ասել է. «Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ: Թանգարանի, հրապարակի հետ կապված էլ ես տեղյակ չեմ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:











































