«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ գործող իշխանությունները շարունակում են թաքցնել աղքատության ցուցանիշները:
ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն 2013թ. հունվար-սեպտեմբեր» վերնագրով զեկույցը: Սակայն այնտեղ որևէ բառ անգամ չկա Հայաստանում աղքատության ցուցանիշների մասին, այլ ներկայացված են տվյալներ պարենի առկայության, պարենի մատչելիության և օգտագործման վերաբերյալ, բայց չկա աղքատության կոնկրետ մակարդակի մասին որևէ փաստ: Սա, թերևս, պատահական չէ. Հայաստանում աղքատության ցուցանիշն անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն չի նվազում` շարունակելով մնալ 35 տոկոսի մերձակայքում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































