Հռոմի «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հպարտ է, որ մարզում է իտալական այս թիմը:
« «Ռոմա»-ն առաջնությունում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, ու ես շատ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու այս թիմի հետ: Ես կարծում եմ, որ կարող եմ մնալ «Ռոմա»-ում ընդմիշտ:
Ինչ վերաբերում է Տոտտիին, ապա նա մեծագույն չեմպիոն է: Նա ունի մեծ խաղացողին հատուկ ուժ ու կամք, և ես, անխոս, շատ եմ ցանկանում նրա համար տիտղոս նվաճել»,- ասել է Գարսիան:






































