Մեքսիկական ծոցում գտնվող նավթարդյունաբերական հարթակի աշխատակիցները, օգտագործելով ստորջրյա սարքը, նկարահանել են մի էակի, որը շատ նման է այլմոլորակայինի:
Ստորջրյա Mangapinna կոչվող կաղամարը, որին երբեմն նաև «երկարաձեռն» են կոչում, ունի մինչև 8 մետր երկարությամբ շոշափելիքներ, որոնք 15-20 անգամ մեծ են նրա մարմնից: Այս էակին ավելի վաղ չի հաջողվել լուսանկարել, սակայն Shell նավթային ընկերության աշխատակիցների տեսագրած ժապավեններում ծովաբնակ այս կենդանին շատ նման է «եկվորի»:
Ժապավենները նկարահանվել են հեռակառավարվող ստորջրյա սարքավորման շնորհիվ, որը հայտնի է ROV անվամբ:
Mail Online-ը հաղորդում է, որ հազվադեպ կաղամարը հայտնաբերվել է դեռևս 2007-ի նոյեմբերին՝ առնվազն 2000 մ խորության վրա:









































