Թուրինի «Յուվենթուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չէր թաքցնում իր ուրախությունը «Մունդիալ-2014»-ի ուղեգիր նվաճելու կապակցությամբ:
Հիշեցնենք` ֆրանսիացիները առավելության հասան Ուկրաինայի հավաքականի նկատմամբ և աշխարհի 2014 թվականի առաջնության ուղեգիր նվաճեցին:
«Հավատս չի գալիս, որ «Մունդիալ-2014»-ին մասնակցելու հնարավորություն ունեմ: Այդպիսի մրցաշարում հանդես գալը պարզապես երազանք է: Խոսքեր չեմ գտնում` զգացումներս արտահայտելու համար»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը:









































