Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսից (MERS-CoV) ևս մեկ մարդ է մահացել: Ինչպես հայտնել են Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հիվանդության հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 54-ի: Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված 73-ամյա կինը մահացել է մայրաքաղաք Էր-Ռիադի արվարձանում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Մահացու վիրուսով հիվանդացության ևս մեկ դեպք էլ գրանցվել է Ալ-Ջաուֆ հյուսիսային նահանգում: Երկրում գրանցված է կորոնավիրուսով հիվանդացության 129 դեպք:
Ներկայում աշխարհում լաբորատոր հետազոտությամբ հաստատված է հիվանդացության ավելի քան 150 դեպք, 64 հիվանդներ մահացել են:
Առաջին անգամ վտանգավոր վիրուսը հայտնաբերվել էր 2012-ի սեպտեմբերին, Սաուդյան Արաբիայում:










































