ԱՄՆ-ի Այովա նահանգում ուսանողները գիշերել են ստվարաթղթից ու Lego-ի մարդուկի տեսքով պատրաստված վրանում՝ հայտնում է Des Moines Register-ը:
Մոտ 8 մետր բարձրությամբ անսովոր վրանը տեղավորել է մոտ 20 մարդու:
Միջոցառումը կրել է բարեգործական բնույթ: Ուսանողները այդ կերպ փորձել են մարդկանց ուշադրությունը հրավիրել անտուն մարդկանց խնդիրների վրա:
Բաց երկնքի տակ գիշերելու ավանդույթը անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2006-ից: Այս անգամ հավաքվել է 113 հազար դոլարի նվիրատվություն: Դրամական միջոցները կշարունակեն հավաքվել ևս մի քանի ամիս, ապա այն կփոխանցվի անտուն մարդկանց՝ որպես օգնություն:









































