ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին 1963թ. Դալլասում իր վրա հարձակումից հետո կարող էր ողջ մնալ, եթե այդ պահին նա չկրեր մեջքի օրթոպեդիկ սեղմիրան: Նման կարծիք է հայտնել Դալլասի Parkland հիվանդանոցի նախկին աշխատակից Քենեթ Սեյլիերը:
Սեյլիերը եղել է վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկը, որտեղ տեղափոխել են վիրավոր Քենեդիին: Երիտասարդ բժիշկը, որն ականատես է եղել Քենեդիի կյանքի վերջին րոպեներին, այդ ժամանակ 27 տարեկան էր:
Նրա խոսքով՝ Քենեդին մեջքին կրել է սեղմիրան, քանի որ նրան դեռ պատանեկության տարիներից են տանջել քրոնիկական ցավերը, որոնք ուժեղացել են Երկրորդ համաշխարհային պատերազմում վիրավորվելուց հետո:
Առաջին կրակոցից վիրավորված Քենեդին չի թեքվել, այլ շարունակել է ուղիղ նստել՝ միայն մի փոքր թեքելով գլուխը: Հաջորդ պահին հնչել է ևս մեկ՝ մահացու կրակոցը:
«Նա շարունակում էր ուղիղ նստել ու լավ թիրախ էր, քանի որ կրում էր սեղմիրան, ինչը հնարավորություն տվել Լի Հարվի Օսվալդին նախագահին խոցել երկրորդ կրակոցով: Կարծում եմ՝ այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե նա սահեր ներքև»,- բացատրել է բժիշկը:









































