Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես կարող էին մոտ 100 հազար դոլար արժողությամբ ֆունտ սթեռլինգները հայտնվել գետում՝ Սփոլդինգ գետից քիչ հեռու:
Գետում լողացող թղթադրամները նկատել է անցորդներից մեկը, ով զբոսանքի էր հանել շանը:
Ոստիկանության տվյալներով՝ որոշ թղթադրամներ տուժել են, սակայն մեծամասնության վիճակը բավական նորմալ է:
Ներկայում ճշտվում է փողերի տիրոջ անձը, որը պետք է ապացուցի, որ դրանց տիրացել է օրինական եղանակով, ու բացատրի, թե ինչպես կարող էին ֆունտ սթեռլինգները հայտնվել գետում:












































