Համատեղ ուսումնասիրությունը, որն անցկացրել են Հարվարդի ու Փենսիլվանիայի համալսարանները, ապացուցել է այն տեսությունը, որը շատերի համար անհերքելի ու ակնհայտ փաստ է. իշխանությունը մագնիսի պես ձգում է կոռուպցիոներներին, գրում է The Independent-ը:
Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն Նանգալոր քաղաքի շրջանում փորձ է իրականացրել 662 հնդիկ ուսանողների շրջանում:
Կազմակերպությունները նրանց առաջադրել են 3 խնդիր, որոնք ուղղված են եղել ուսանողների պրեֆեսոիոնալ նախասիրությունների ու մասնավոր վարքի միջև կապը գտնելուն:
Հետազոտողները պարզել են, որ անազնիվ ուսանողներին կարող է գրավել աշխատանքը կառավարությունում, քանի որ այն ասոցացվում է խաբեությամբ հեշտ փողեր աշխատելու հետ:
Միևնույն ժամանակ, ազնիվ մարդը երբեք չի զբաղեցնի պետական պաշտոն, քանի որ չի ցանկանա մուտք գործել այդ համակարգ: Այսպես են բացատրել հետազոտության արդյունքները դրանց կազմակերպիչները՝ Հարվարդի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Ռոմա Հաննան ու նրա ասիստենտ Շիբն Յու-վոնգը:









































