Վենեսուելայի հեռահաղորդակցական հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Twitter ընկերության ղեկավարությանը՝ օգտահաշիվները արգելափակելու խնդրանքով, որոնցում ներկայացվում է դոլարի փոխարժեքը երկրի ոչ պաշտոնական արժութային շուկայում: Այս մասին գրում է El Nuevo Diario-ն:
2003 թվականից Վենեսուելայում գործում է արժութային կոշտ վերահսկողություն: Երկրում արգելված է հրապարակել ոչ պաշտոնական շուկայում օտարերկրյա արժույթի փոխարժեքը:
Արժույթի անօրինական փոխանակություն իրականացնող քաղաքացիները ստիպված են օգտվել սոցցանցերից ու արտասահմանյան կայքերի ծառայություններից:









































