Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-լեհական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանն անդրադարձել է նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցին` շնորհակալություն հայտնելով լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի եւ հատկապես լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է. «Հայերն իրենց հավատարմության, աշխատանքի եւ Լեհաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ արժանացել են առանձնահատուկ մոտեցման: Հպարտանում ենք, որ հայ համայնքի նկատմամբ նման վերաբերմունք կա, եւ հայերն այսօր Լեհաստանի արժանի քաղաքացիներ են ու ներգրավված են բոլոր բնագավառներում»:

ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ ընդգծելով փոխայցերի եւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացման դերն այդ հարցում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ փաստելով, որ այս խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Պավել Չեպլակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Լեհաստանը շահագրգռված է զարգացնել եւ խորացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ:

Դեսպանի խոսքով՝ համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են խաղալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Պարոն Չեպլակը կարեւորել է ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային կապերի խորացմանն ուղղված քայլերը ւ ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որ առաջիկայում պատրաստվում է կազմակերպել եւ մասնակցել Լեհաստանի դեսպանությունը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հիմնահարցի լուծմանը՝ նորանշանակ դեսպանը նշել է. «Որպես ԵՄ անդամ երկիր՝ Լեհաստանը շահագրգռված է պահպանել հավասարակշռությունն իր վարած արտաքին քաղաքականության մեջ»:

Դեսպան Չեպլակը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում՝ նշելով, որ վավերացման ժամկետները պայմանավորված են որոշակի ընթացակարգով. նա հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ համաձայնագիրը կվավերացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում