Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանը կարող է խորացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերում

Հայաստանը պետք է փորձի և կարող է խորացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները երկկողմ և բազմակողմ գործընկերային ձևաչափում` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դաշինքը մշտապես պատրաստ է ի հայտ բերել նոր փոխգործակցության ոլորտներ Հայաստանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող, IHS Markit Jane’s International Group-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային անվտանգության անկախ փորձագետ, պատմագիտության թեկնածու Էդուարդ Աբրահամյանը՝ խոսելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման հեռանկարների մասին: Փորձագետի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն ունի ծրագրեր, որոնց իրականացումը թույլ կտա բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը: Նմանատիպ ծրագրերից է Վարժանքների և կրթության կենտրոնի ստեղծումը, որը կարող է գործել Հայաստանի պետական սահմանների անվտանգության բարձրացման, էֆեկտիվ կառավարման և վերահսկման նպատակով:

Քաղաքական ոլորտում ևս հնարավոր է ընդլայնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Էդուարդ Աբրահամյանի համոզմամբ՝ Դաշինքը հայ-թուրքական հարաբերությունները քաղաքական կարգավորման մակարդակի բարձրացնելու որոշակի ներուժ ունի: Ըստ փորձագետի՝ որոշակի պայմաններում ՆԱՏՕ-ն կարող է նաև դառնալ այլընտրանք Հայաստանի համար անվտանգության ռուսական համակարգին:

– Էդուարդ, հաշվի առնելով Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերները և ռազմական ուղղակի սպառնալիքները՝ Հայաստանը պե՞տք է փորձի կամ կարո՞ղ է խորացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները երկկողմ ձևաչափում և բազմակողմ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Բացի ներկայումս ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը, ի՞նչ ձևաչափեր կան, որոնք կարող են նման հնարավորություն տալ, և դա ի՞նչ կտա Հայաստանի անվտանգության և պաշտպանության ամրապնդմանը:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կովկասյան տարածաշրջանը մտել է անվտանգության և կայունության դեֆիցիտի (պակասույթի) մի նոր փուլ` սկսելով արտացոլել ի հայտ եկող «անկարգ» (Disorder) աշխարհակարգի նոր խաղի կանոնները, օրինակ՝ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիայի դիմելու Ադրբեջանի հռետորաբանությունը, Հայաստանի անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիան և ադապտացիան նոր իրավիճակում դարձել է օրակարգային։ Ելնելով այդ հանգամանքից՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները խորացնելու և որակական նոր մակարդակի վրա բարձրացնելու խնդիրն ուղղակիորեն բխում է վերը նշված օրակարգից։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստան-Արևմուտք խորացող առճակատման պայմաններում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը գտնվում է իր առաջնահերթությունները համապարփակ և ֆունդամենտալ վերանայման գործընթացի մեջ, երբ գրեթե երևան եկող բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը բխում են 2014 թվականից որդեգրած Ռուսաստանի նկատմամբ Զսպման և Պաշտպանության կոնցեպտից, Հայաստանի համար՝ որպես Ռուսաստանի դաշնակցի և, ըստ էության, Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը տարածաշրջանում սպասարկող երկրի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում մանևրելու ոչ մեծ հնարավորություններ են մնում։ Այդուհանդերձ, նույնիսկ այս պարագայում առկա են ոլորտներ և ուղղություններ, որտեղ հնարավոր է զարգացնել գործընկերություն` խնդիրներ չառաջացնելով խնդիրներ Ռուսաստանի շահերի համար։

Ուստի Հայաստանը պետք է փորձի և կարող է խորացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները երկկողմ և բազմակողմ գործընկերային ձևաչափում` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դաշինքը մշտապես պատրաստ է ի հայտ բերել նոր փոխգործակցության ոլորտներ Հայաստանի հետ։ Դրա մասին է վկայում դեկտեմբերին Երևան այցելած Ռոուզ Գոթեմյոլլերի ակնարկն առ այն, որ Հայաստանի հետ հարաբերությունները խորանալու են այնքան, ինչքան դրան պատրաստ է հենց Հայաստանը։

Բացի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, համագործակցությունը պաշտպանական կրթության զարգացման (DEEP), գիտության ոլորտում, պաշտպանական, ինչպես նաև ինստիտուցիոնալ ոլորտներում իրականացված և իրականացվող ռեֆորմների արդեն իսկ արձանագրված հաջողություններին կարող են միանալ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության այլ ոլորտներում իրականացվող նոր ծրագրերը։ Մասնավորապես, ըստ իս՝ Հայաստանի անվտանգային ոլորտի բարձրացմանն ուղղված զգալի ներդրում կարող է հանդիսանալ Հայաստանում «Անհատական գործընկերության գործողությունների» կամ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում Վարժանքների և կրթության կենտրոնի ստեղծումը։ Այն կարող է գործել Հայաստանի պետական սահմանների անվտանգության բարձրացման, էֆեկտիվ կառավարման և վերահսկման նպատակով՝ ընդգրկելով տարածքային պաշտպանական զորքերի, այդ թվում՝ սահմանապահ ուժերի հետ համագործակցություն` հայաստանյան պայմաններին հարմարեցված վարժանք-սպառազինում մեթոդաբանությամբ։ Այն կարող է լինել մի ծրագիր, որն ուղղված է Հայաստանի սահմանապահ ուժերը պատրաստելուն, տեխնիկապես սպառազինելուն, արդյունավետ կիրառման հնարավորությունները բարձրացնելուն և նոր հնարավորություններ ու ռեսուրսներ ստեղծելուն։ Այս ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հնարավորություն կտա տեսանելի ապագայում փոխարինել ռուս սահմանապահ զորքերին ենթակա ուժերը Հայաստանի սահմանապահ ծառայությամբ Հայաստան-Իրան սահմանի և «Զվարթնոց» օդանավակայանի առումներով։ Սա կարևոր է՝ ելնելով այն հանգամանքից, որ 1992 թվականին կնքված, ՀՀ տարածքում ռուսական սահմանապահ ուժերի գործունեությունը կարգավորող Ռուսաստան-Հայաստան համաձայնագրի 4-րդ կետի համաձայն՝ ռուսական սահմանապահ ուժերը կսկսեն աստիճանաբար փոխարինվել հայաստանյան սահմանապահ ուժերով այն պահից սկսած, երբ Հայաստանը կունենա բավարար հնարավորություններ՝ սահմանները պատշաճ վերահսկողություն իրականացնելու։ Այս կետը հուշում է, որ Մոսկվան պարտավորված չէ անժամկետ պատասխանատվության կրել Հայաստանի սահմանների համար։ Ուստի Հայաստան-ՆԱՏՕ վերոնշված ծրագիրը հնարավորություն կտա Ռուսաստանին ազատել որոշ ռեսուրսներ գոնե Հայաստան-Իրան սահմանագծից և ուղղել այն Հայաստան-Թուրքիա սահմանի ամրապնդմանը կամ ուղղել Ռուսաստան։
Դաշինքը սահմանապահ ուժերի արդյունավետության բարձրացման, կազմակերպման ու սպառազինման մեծ փորձ է ձեռք բերել Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում նմանատիպ ծրագրեր իրականացնելու շնորհիվ։ Այն իրենից ենթադրում է ոչ միայն ստացիոնար տեխնիկայի տրամադրում ու կիրառում, այլ նաև ժամանակակից սահմանապահ ծառայությանը համապատասխան անձնակազմի պատրաստում, իրական ժամանակում դիտարկման, հետախուզության, հայտնաբերման, այդ թվում նաև ԱԹՍ-ների համակարգերի ներդրում և արագ արձագանքման ուժերի պատրաստում, սպառազինում և կիրառում։ Այս ծրագրի իրականացումն ու ՆԱՏՕ-ի փորձի ու հնարավարությնների ներդրումն ըստ էության կբազմապատկի Հայաստանի սահմանափակ սահմանապահ ուժերի հնարավարությունները։

Քաղաքական ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնում նույնպես հնարավոր է։ Ըստ իս` Դաշինքը հայ-թուրքական հարաբերությունները քաղաքական կարգավորման մակարդակի բարձրացնելու որոշակի ներուժ ունի։ Խնդիրը կայանում է նրանում, որ ՆԱՏՕ-ն այն անվտանգային կազմակերպությունն է, որտեղ և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը առկա են որպես քաղաքական և պրակտիկ գործընկերության սուբյեկտներ։ Այլ կերպ ասած` թեկուզև գտնվում են տարբեր մակարդակների վրա, բայց գոնե նոմինալ միմյանց գործընկեր են հանդիսանում դաշինքի շրջանակներում։ Այս հանգամանքից ելնելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ խոր մտահոգություն էր հայտնել հայ-թուրքական հարաբերություններում առկա քաղաքական ճգնաժամի և փակ սահմանի վերաբերյալ` կոչ անելով երկրներին շուտափույթ լուծել առկա խնդիրներն առանց նախապայմանների` որակելով Թուրքիային որպես «կարևոր դաշնակից», իսկ Հայաստանին` «արժեքավոր գործընկեր»:

Այս հարցի վերաբերյալ Դաշինքը տիրապետում է դաշնակցի և գործընկերոջ միչև առկա ճգնաժամի լուծման մի շարք մեխանիզմներ և գործիքներ։ Դիցուք, Դաշինքի՝ 2010 թվականին ընդունված Ռազմավարական կոնցեպտը քաղաքական ճգնաժամերի կառավարումն ու կարգավորումը դասակարգում է որպես դաշինքի երեք կարևոր գործառույթներից մեկը։ Ուստի այս ուղղությամբ աշխատանքներն նույնպես արդյունավետ կարող են լինել։

– ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները պիտի դիտենք որպես փոխլրացման միջո՞ց, թե՞ հնարավոր այլընտրանք Հայաստանի ռազմական հիմնական դաշնակցին և անվտանգության այն համակարգին, որին անդամակցում է Հայաստանը:

– Այսօրվա դրությամբ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, այսպես թե այնպես, հանդիսանում են Հայաստանի անվտանգային համակարգի փոխլրացման միջոց, քանի որ Հայաստանն ամբողջությամբ հենվում է Ռուսաստանի հետ իր ռազմա-ստրատեգիական հարաբերությունների վրա՝ թե՛ երկկողմանի և թե՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով։ Հայաստանն ունի ռազմաքաղաքական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ հիմնականում ռազմական կրթության, բազմազգ խաղաղապահ առաքելությունների կտրվածքով և այլն, սակայն դա բավարար չէ և դիվերսիֆիկացիայի առումով էական դեր չի խաղում։ Հայաստանը չունի ռազմավարական հարաբերություններ ո՛չ Վրաստանի և ո՛չ Իրանի հետ, ինչը բարդացնում է այլընտրանքային տարբերակների ծրագրումը։ Սակայն հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ինտենսիվացող հակամարտությունը և դրանից բխող հետևանքներն ու միտումները Ռուսաստանի համար՝ կարելի է ենթադրել, որ կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի առջև ծառանալու է հիմնական դաշնակցին և անվտանգային այս համակարգին շտապ այլընտրանք գտնելու հիմնախնդիրը։

ԱՄՆ թարմացված Ազգային Անվտանգության ռազմավարությունը և ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ առավել ակտիվորեն իրականացնել ռազմավարական զսպման քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, թույլ են տալիս ենթադրել, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը ոչ միայն տասնամյակների խնդիր է: Այսպիսով հարց է առաջանում՝ Ռուսաստանը մոտ ապագայում ունակ կլինի՞ սպասարկել այն արտաքին քաղաքական և տարածաշրջանային պարտավորվածություններն ու պարտականությունները, որոնք ձգտում էր իրականացնել վերջին ժամանակներում Կովկասի և Միջին Ասիայի նկատմամբ։

Այս պարագայում հիմքեր կան դիտարկելու ՆԱՏՕ-ն Հայաստանի համար որպես այլընտրանք՝ հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական և ռազմաքաղաքական կամրջի առկայությունը Երևանի համար։ Ի վերջո, տարածաշրջանն ավելի մեծ գրավչություն կունենա Արևմուտքի համար Հայաստան-Վրաստան կամ Վրաստան-Ադրբեջան տանդեմի ձևավորման դեպքում, քան թե միայն Վրաստանի։ Սրա համար, սակայն, քաղաքական կամք, համապատասխան պատրաստվածություն և բազմակոմբինացիոն քաղաքական քայլերը հաշվարկելու ունակություն է պետք ունենալ։ Սակայն ուսումնասիրելով արևելքում տեղի ունեցող զարգացումներն ու համադրելով ներկայիս Հայաստանի սահմանափակումներն ու արտաքին-քաղաքական մարտահրավերները՝ ես ավելի միտված եմ Հայաստանի համար անվտանգային այլըտրանք փնտրել Իրան-Հնդկաստան-Աֆղանստան-Վիետնամ-Ճապոնիա-Հարավային Կորեա-ԱՄՆ շառավղի շրջանակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում