Ամերիկացի մարդաբանների խումբը հաստատել է, որ տղամարդկանց քթերն ընդհանրապես ավելի մեծ են, քան կանանցը: Գիտնականները բացատրել են այդ օրինաչափությունը:
Ուսումնասիրողների կարծիքով՝ տղամարդկանց քիթն ավելի մեծ է այն պատճառով, որ նրանց մարմնի զանգվածն էլ է ավելի մեծ, հետևաբար՝ նրանց մարմինն ավելի շատ թթվածին է պահանջում: Այս մասին նյութը հրատարակվել է American Journal of Physical Anthropology ամսագրում:
Մասնագետները հետևել են մարդկանց 3 տարեկանից մինչև նրանց 20 տարեկան դառնալը: Փորձը ցույց է տվել, որ երեխաների մոտ քթի չափը սեռից կախված չէ: Ուղղակի տղաների քթերը 11 տարեկանից հետո ավելի արագ են աճում, քան աղջիկներինը: