Ադրբեջանական Day.az կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի ռեժիսոր Սամիր Քերիմօղլուն ավարտել է «Ես վերադառնում եմ տուն» հակահայկական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը նվիրված է ղարաբաղյան պատերազմին։
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են ավիացիոն զորամասերից մեկում։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են ադրբեջանցի և ռուս դերասաններ։