Crown Jewels ընկերությունը գովազդել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլիի հարսանիքին ընդառաջ հուշանվերային պահպանակների թողարկումը՝ գրում է life.ru-ն: Արտադրանքը կկոչվի Your Prince Will Come, մեկ փաթեթը կարժենա 10 եվրո:
Ընկերության կայքում տեղադրված լուսանկարի վրա պատկերված է արքայազն Հարրիի և նրա հարսնացուի լուսանկարը: Տուփը բացելիս բրիտանացիները կլսեն «Աստված, պահպանիր թագուհուն» և «Դրոշը՝ ծածված աստղերով» կոչերը:

Ընկերությունը նշել է, որ թագավորական ընտանիքի անդամները հավանության չեն արժանացրել ապրանքանիշը:
Հիշեցնենք, որ 2011թ. նման ապրանքանիշ էր պատրաստվել արքայազն Վիլյամի և Քեյթի հարսանիքի առիթով:









































