Նոյեմբերի 17-ին` առավոտյան 5-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել երևանյան «Լոնդոն» բարում: Դանակահարվել են ակումբի աշխատակիցներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը (լուսանկարում):
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախաքննություն է ընթանում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Yerkir.am-ի տեղեկություններով` դանակահարված երիտասարդներն ակումբի աշխատակիցներ են` սիրիահայեր:
Մանրամասները՝ Yerkir.am-ում










































