Թուրքիայի զինված ուժերը և Ազատ սիրիական բանակի ուժերը Աֆրինի կենտրոնական շրջանից 4 կիլոմետր հեռավորության վրա են, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ «Ձիթենու ճյուղ» հատուկ գործողության իրականացման ժամանակ 730 կմ/ք տարածք մաքրվել է ահաբեկիչներից, ազատագրվել է 157 բնակավայր:

Տեղեկացվում է նաև, որ ներկայումս թուրքական Զինված ուժերը և Ազատ սիրիական բանակի ուժերը պատրաստվում են գրավել Մաբատլի գյուղը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Աֆրիկայում տեղակայված են մոտ 8-10 հազար ահաբեկիչներ:











































