Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

«Ուժասպառ» իշխանության և «կապիտուլացված» ընդդիմության վարչապետը

ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե նոր վարչապետի և կառավարության անվանական կազմը կուսակցությունը ապրիլից շուտ չի քննարկելու:

Ինքնին հասկանալի է, որ կոլեգիալ քննարկման անհրաժեշտություն, որպես այդպիսին, չկա. Հայաստանում ձևավորված է անձնակենտրոն բրգաձև համակարգ՝ անկախ սահմանադրական կառավարման ֆորմալ մոդելից: Ըստ ամենայնի, ապրիլի 17-ին հենց Սերժ Սարգսյանն է ստանձնելու վարչապետի պաշտոնը, համենայնդեպս՝ ցանկացած այլ լուծում հակասության մեջ կմտնի բրգաձև համակարգի ներքին տրամաբանության հետ և ըստ էության անիմաստ կդարձնի Կարեն Կարապետյանի՝ այս օրերին աննախադեպ ակտիվացած «փչացման» գործընթացը և այն օրենսդրական ջանքերը, որոնց շնորհիվ ավելի են «խուզվում» հանրապետության չորրորդ նախագահի լիազորությունները:

Ակնհայտ է, որ դրվում են «նոր» անձնակենտրոն իշխանության ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքերը, որոնք ուղղակի կարող են չաշխատել, եթե նոր վարչապետը տեսականորեն լինի Սերժ Սարգսյանից բացի որևէ մեկը. եթե սուպերվարչապետի պաշտոնը զբաղեցնի մեկը, ով չի հանդիսանում համակարգային ստատուս քվո, ապա ակնհայտորեն մնալու է գերկենտրոնացած լիազորությունների «ծանրության» տակ:

Սերժ Սարգսյանի քաղաքական վարքագծին բնորոշ է ինտրիգի պահպանումը՝ մինչև վերջին պահը: Այս պարագայում նման մարտավարությունը մոտիվացված է նույնիսկ բնականորեն, որովհետև Սերժ Սարգսյանն ի վերջո դառնալու է Երրորդ հանրապետության առաջին ղեկավարը, ով խախտում է տասը տարուց ավելի չղեկավարելու տաբուն:

Խնդիրն այստեղ լեգիտիմության այն պարզունակ ընկալման մասին չէ, ինչը խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության «բողոքի գիրքն» է: Ի վերջո, քաղաքական առումով Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը գուցե նաև ամենալեգիտիմացվածն է, որովհետև նա իրականում այլընտրանք չունի իշխանության ներսում և դրանից դուրս: Սակայն հենց այս հանգամանքն էլ հոգեբանորեն կաշկանդում է Սերժ Սարգսյանին, որովհետև նոր իշխանության պարագայում նա, ըստ էության, անցնում է ռուբիկոնը՝ իրեն զրկելով մանևրելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանն ու իռացիոնալ համակարգն ըստ էության նույնանում են՝ գործող նախագահին զրկելով նահանջի, բայց նաև՝ հետագայում իշխանությունը ժառանգորդին էվոլյուցիոն ճանապարհով փոխանցելու հնարավորությունից:

Ստեղծված իրավիճակի դրամատիզմը բոլորից լավ թերևս գիտակցում է հենց Սերժ Սարգսյանը, ով ինտրիգի գուցե արհեստական երկարաձգումով փորձում է «կապիտուլացնել» համակարգը՝ վարչապետության առաջին շրջանում իշխանության ներսում զսպումների և հակակշիռների քիչ թե շատ արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով:

Սերժ Սարգսյանի ստեղծած ինտրիգի մյուս թիրախն այն ընդդիմությունն է, որը մեկ կամ բազմաթիվ ճակատներով պահանջում է հենց իր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն ոչ թե իշխանությունը, այլ հենց Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող ընդդիմությունն է նրա վարչապետության շուրջ ստեղծելու «ազգային համերաշխության» մթնոլորտ, թեկուզև իմիտացիոն ստատուս քվո:

Սարգսյանի ստեղծած ինտրիգի լատենտ նպատակներից մեկը նրա վարչապետության հեռանկարի դեմ հանդես եկող ընդդիմության, այսպես կոչված, մարգինալ համախմբումն ու գործողություններն են, որոնք մի կողմից՝ մերան են հանդիսանում համակարգի տարբեր սեգմենտների կոնսոլիդացիայի համար, մյուս կողմից՝ մեր հասարակության և միջազգային հանրության աչքերում մարգինալացնում են Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը, որովհետև, ի վերջո, նույնիսկ աշխարհի ամենաժողովրդավար ղեկավարների դեմ ընդվզում է փոքրամասնությունը ներկայացնող մի քանի հարյուր, նույնիսկ մի քանի հազար մարդ:

Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու իր մտադրության մասին կհրապարակայնացնի այն ժամանակ, երբ այլևս «ուժասպառ» կլինի նրան խնդրող իշխանությունը և «կապիտուլացված»՝ նրա հեռացումը պահանջող ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում