Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Պաշտոնական ընդունելություն ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Հունիսի 12-ի երեկոյան Թբիլիսիում, ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Համայն Վրաստանի Պատրիարքի կողմից տրվեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պետական բարձրաստիճան այրեր, մտավորականներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և կրոնական համայնքների հոգևոր առաջնորդներ:

Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդես եկավ պաշտոնական խոսքով: Անդրադառնալով երկու ժողովուրդների հարաբերություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության համար բոլոր ժամանակներում ամուր երաշխիք է հանդիսացել Վրաստանի հայ համայնքը՝ հայոց սփյուռքի հնագույն և ավանդաշատ համայնքներից մեկը, որը եղել ու մնում է հայ-վրացական համագործակցությանը թևեր պարգևող հիմնամուր կամուրջը: «Այսօր էլ Վրաստանի հայ զավակները, հավատարիմ իրենց նախնյաց մեծ վաստակին, որպես օրինապահ, արժանավոր քաղաքացիներ, նախանձախնդիր նվիրումով, պատասխանատվության և իրավունքի բարձր գիտակցությամբ վրաց ժողովրդի կողքին իրենց կարևոր ներդրումն են բերում Վրաստանի կյանքի բարօրությանն ու առաջընթացին»:

«Վերահաստատած իրենց անկախ պետականությունը՝ մեր ժողովուրդներն այսօր նույնպիսի հոգսեր ու խնդիրներ ունեն, նույնպիսի բարի նպատակներ՝ բարօր ու բարգավաճ դարձնելու իրենց հայրենիքները, ամրապնդելու ազատ, արդար հասարակարգի հիմքերը, զարգացնելու իրենց մշակույթը, զորացնելու հավատքն ու պայծառացնելու իրենց հոգևոր կյանքը: Մեր երկրներն ու ժողովուրդները կանգնած են նաև մեր ժամանակների մարտահրավերների, համընդհանուր և տարածաշրջանային կարևորության խնդիրների առջև: Մենք ուրախ ենք, որ շարունակելով բարեկամության ավանդույթները՝ մեր երկրների իշխանությունները համագործակցաբար հաղթահարում են դժվարությունները և միատեղ ջանքերով լուծումներ գտնում առկա մարտահրավերներին», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը՝ կարևորելով այսօրվա կյանքի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված երկու երկրների ջանքերի մեկտեղումը: Այնուհետև Վեհափառ Հայրապետը անդրադարձ կատարեց վիրահայությանը հուզող խնդիրներին:

Տեղեկացնելով հունիսի 10-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ունեցած հանդիպման մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպմանը քննարկված Վիրահայոց թեմի խնդիրների առնչությամբ մասնավորաբար նշեց. «Զրույցի ընթացքում հստակեցվեցին խնդիրների լուծման ուղիները: Իբրև առաջին քայլ՝ Վիրահայոց թեմին առաջիկայում կշնորհվի իրավաբանական կարգավիճակ, ինչպես և Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, իսկ հաջորդ փուլում կքննարկվի եկեղեցիների վերադարձման խնդիրը: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում երբևէ որևէ խոչընդոտ չի եղել և չկա վրաց համայնքի գրանցման համար: Վրաստանի նախագահը նաև վստահեցրեց մեզ, որ անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն Վրաստանի մշակութային ժառանգության մաս հանդիսացող հայկական եկեղեցիների պահպանության և փլուզված եկեղեցու վերականգնման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում