Կիրակի օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԲՀԿ-ն ուսանողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել: Սակայն, ինչպես պնդում են ականատեսները, ուսանողներից շատերը տեղ հասնելուց հետո տհաճ անակնկալի են հանդիպել. նստելու որևէ տեղ չի եղել, և իրենք ողջ միջոցառման ընթացքում ստիպված են եղել ոտքի վրա կանգնել: Ուսանողության օրվան նվիրված միջոցառմանը մեծ թվով նախկին ուսանողներ, նույնիսկ մեծահասակներ են եղել, այն էլ առանց հրավիրատոմսերի: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, որն էլ ասել է.
«Երբ որ մեկ մարդու կողմից հիմնված բարեգործական հիմնադրամը մեկ մարդու միջոցներով կազմակերպում է բարեգործական միջոցառում 10 հազարից ավելի ուսանողների համար առանց որևէ ակնկալիքի, ինչ-որ մեկը բարոյական իրավունք չունի որևէ պահանջատիրություն ներկայացնել: Ասենք, որոշ թվով ուսանողներ էլ հասկանալի պատճառներով, որովհետև Մարզահամերգային համալիրի տարածքն անսահմանափակ չէ, չեն կարողացել մուտք գործել, ապա դա կարելի է ձևակերպել խայտառակ երևո՞ւյթ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































