ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ՉԺՀ-ում համաժողովի ժամանակ հույս է հայտնել, որ ապագայում իր երկրի ղեկավարը կին կլինի: Այս մասին գրում է Interfax-ը:
«Ես հուսով եմ, որ կտեսնեմ այն պահը, երբ նախագահը կին կլինի, և ես կարծում եմ, որ դա լավ կլինի աշխարհի և ԱՄՆ-ի համար»,- ասել է Քլինթոնը:
Հարցին, թե արդյոք նախագահ կարո՞ղ է դառնալ նրա կին Հիլարին, Քլինթոնը պատասխանել է. «Եթե ես նույնիսկ ունենայի այդ հարցի պատասխանը, միևնույն է՝ չէի կարողանա այն հնչեցնել»:
Նախկին նախագահն ընդգծել է, որ անպայման կաջակցի կնոջը, եթե վերջինս ցանկանա մասնակցել նախագահական ընտրություններին:










































