Միլա Կունիսն ու Էշտոն Քաթչերը մտադիր չեն երեխաներին գումար ժառանգել։
Աստղային ամուսինները մտադիր են դրամական բոլոր միջոցները փոխանցել բարեգործական հիմնադրամներին։ Այդ կերպ ծնողներն ուզում են մոտիվացնել իրենց երեխաներին ինքնադրսևորման։

«Եթե իմ երեխանեը որոշեն սեփական գործ հիմնել, և լավ բիզնես ծրագիր ունենան, ես ներդրում կանեմ, բայց կարողություն նրանք չեն ստանա»,– նշել է Քաթչերը։
Ըստ լրատվամիջոցների լուրերի՝ նրանք իրենց երեխաներին Սուրբ Ծննդյան տոներին էլ նվերներ չեն տալիս։ Նրանց կարծիքով՝ փոքրերի համար դրանք արժեք չունեն։












































