Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղից առաջ խոսել է «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին:
«Նա խելացի խաղացող է, որ գործում է տարբեր դիրքերում: Մեսութը հսկայածավալ աշխատանք է կատարում և կարող է թե՛ գոլ խփել, թե՛ կատարել արդյունավետ փոխանցում: Նա հրաշալի ֆուտբոլիստ է: Օզիլի դեմ պայքարն իսկական փորձություն կլինի մեզ համար»,- Ռունիի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
Հավելենք, որ Անգլիա – Գերմանիա խաղը կկայանա հոյեմբերի 19-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում:








































