Wednesday, 08 05 2024
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կշարունակի փակ մնալ

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որը մարտի 5-ին հայտարարել էր մեկ օրով աշխատանքները դադարեցնելու մասին, մարտի 6-ին ևս փակ կլինի. պատճառն ահաբեկչության մասին հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններն են: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դեսպանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ առկա վտանգի անցնելուն պես իրենք կշարունակեն բնականոն աշխատանքը:

Միաժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունից հորդորել են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ բազմամարդ շրջաններից, դեսպանատան և դրա հարակից տարածքներից: Հայտնի զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելիս էլ հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել սեփական անվտանգությանն ու լինել զգոն:

Անկարայի նահանագապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ դեսպանատան կողմից ստացված հետախուզական տվյալների առնչությամբ, որոնց համաձայն՝ հնարավոր են ահաբեկչական գործողություններ ԱՄՆ դեսպանատան կամ քաղաքացիների դեմ:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել էր աշխատանքները երեկ: Նույն օրը քաղաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով մեկ տասնյակից ավելի մարդկանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում